Մամուլ

Հերթական հրաշալի նախաձեռնությունը «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան

Հերթական հրաշալի նախաձեռնությունը «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հերթական հրաշալի նախաձեռնությունը «Իմ քայլը» հիմնադրամից։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում» ամբիոնի հետ համատեղ նախաձեռնել ենք արվեստի կառավարման ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիր։

Ծրագրի նպատակն է արվեստի ոլորտի ապագա մենեջերներին նորովի ներկայացնել դասական երաժշտության ոլորտի հնարավորությունները։

Երիտասարդները մասնակցում են ինտերակտիվ դասախոսությունների, ապա եռամսյա փորձուսում անցնում դասական երաժշտության կոլեկտիվներից մեկում կամ «Իմ քայլը» հիմնադրամի «Դասական երաժշտության կայուն զարգացում» ծրագրում։

Կայացած դասախոսություններից երեքը նվիրված են եղել դասական երաժշտության առաջմղմանը, միջոցառումների կազմակերպմանը և տեխնիկական ապահովմանը»։

Կիսվել նյութով