Մամուլ

Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը

Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը

Վանաձորում կտեղադրվի ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ու գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը:

«Այսօր, Վանաձոր համայնքի ավագանին, ի թիվս այլ կարևոր հարցերի, հաստատեց նաև ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի էսքիզ-առաջարկը։

vanadzor viktor hambardzumyan

Արձանը տեղադրվելու է ՀՀ կառավարության և Վանաձորի համայնքապետարանի միջոցներով իրականացվող, Վ. Համբարձումյանի հրապարակի հիմնանորոգման և կից պուրակի կառուցման սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

viktr hambardzumyan ardzan

Այս տարի սեպտեմբերի 18-ին լրանում է մեծանուն գիտնականի 115֊ամյակը»,- գրել է նա։

Կիսվել էջում