Շոու-բիզնես

«Վաղուց սիրահարված չեմ». Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է

«Վաղուց սիրահարված չեմ». Լենա Ղազարյանն ամուսնալուծվել է

Bravo.am-ը գրում է․ «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական նախագծերից հայտնի Լենա Ղազարյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ մշտական բնակության է տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Երգչուհին շարունակում է ստեղծագործել, օրեր առաջ էլ նոր տեսահոլովակ է ներկայացրել:

««Մեր սիրուց» երգի հեղինակը Մհեր Պետրոսյանն ու Վարդան Գալստյանն են, իսկ տեսահոլովակը ռետրո ոճում նկարահանել է Արմեն Մնացականյանը: Սիրային թեթեւ պատմություն է:

lena ghazaryan

Ես ստեղծագործում եմ ցանկացած ժամանակ`ուրախ եւ տխուր պահերին»,- ասել է երգչուհին եւ հավելել, որ երաժշատական նախագծերը մասնագիտական առումով ամենակարեւոր փորձն են եղել իր կյանքում, որոնք ստիպեցին իրեն ամրանալ ասպարեզում: Հպարտ է, որ այդ շրջանն անցել է:

Նրա խոսքով՝ ստեղծագործական բուռն շրջան է հիմա իր կյանքում: Աշխատում է պրոդյուսեր Էմանուել Վարդանյանի հետ: Արդեն իսկ մի քանի երգ են ձայնագրել: Սկսվել են նոր՝  «Happy Birthday» երգի տեսահոլովակի նկարահանումները: Համավարակի ավարտից հետո էլ Լենան նախատեսում է մենահամերգ ունենալ ԱՄՆ-ում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում