ԱշխարհՏեսանյութ

Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա (Տեսանյութ)

Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա (Տեսանյութ)

Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռն ընկել է երկհարկանի տան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը`հղում տալով շրջանի նահանգապետ Իգոր Կոբզեւին։

«Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Իրկուտսկի Պրժևալսկի փողոցում գտնվող երկհարկանի տան վրա»,- ասվում է Telegram-ի նրա ալիքում տեղադրված գրառման մեջ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ Սու-30-ը կործանվել է փորձնական թռիչքի ժամանակ։

Հրդեհի մակերեսը կազմել է 200 քմ։ Արտակարգ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում