Մամուլ

Ավազակային հարձակում՝ Երևանի կենտրոնում

Ավազակային հարձակում՝ Երևանի կենտրոնում

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 21-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Շիրակի մարզի բնակիչ՝ 38-ամա Դավիթ Գ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 15։00-ին Վարդանանց փողոցի 14/2 հասցեի մոտ անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից գումար է պահանջել։

Մերժում ստանալուց հետո այդ անձը բռունցքով հարվածել է իր դեմքին և հափշտակել նոթատետրը, որի մեջ եղել է հարյուր ութսուն հազար դրամ։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները տաք հետքերով ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետապնդել և բռնել, ապա ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Կամո Զ-ին։

Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և դրանք Կամո Զ-ի հետ ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է վարույթ։

Share