Մամուլ

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում դանակով հարձակվել են տղամարդու վրա

Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում երկու հոգի հարձակվել են 37-ամյա տղամարդու վրա։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին ահազանգը ստացել են երեկ` հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին։

Տղամարդը հայտնել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: 

Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: 

Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ: 
Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Կիսվել նյութով