«Տեղի է ունեցել սպանություն․ մարդիկ ղժում են»․ Ամալյա Հովհաննիսյանի սկանդալային տեսանյութը
Ամալյա Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է սպանության դեպքի վերաբերյալ հանրության արձագանքներին՝ խոսելով երկակի ստանդարտների և մարդկային ապրումակցման բացակայության մասին։
«Ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց՝ երկակի ստանդարտների մասին։ Խոսվում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության մասին․ կինը սպանել է ամուսնուն։ Սարսափելի դետալներ են, մենք խոսում ենք մարդկային ողբերգության մասին, մտնում ես մեկնաբանություններ, մարդիկ ղժում են։ Չեն էլ ծիծաղում, ղժում են, երևույթը ձեռք են առնում, ծաղրում են։
Վերագրում են կանանց հանդեպ տղամարդկանց դաժանությանը։ Այո՛, կան դեպքեր, երբ տղամարդիկ շատ դաժան են կանանց հանդեպ, և նրանք պետք է պատժվեն։ Բայց ցանկացած պարագայում սպանությունը, եթե ինքնապաշտպանությունից դրդված չի եղել, դատապարտելի արարք է։ Կապ չունի՝ կինն է ամուսնուն սպանել, թե ամուսինն է կնոջը սպանել։ Միակ արդարացումը կարող է լինել այն, երբ մարդը գործել է ինքնապաշտպանությունից ելնելով։
Հիմա այս իրավիճակում մենք չգիտենք՝ մարդն ինքնապաշտպանվե՞լ է, թե՞ ոչ, բայց ինչպե՞ս կարելի է ախր, ինչպե՞ս կարելի է խղճալ, երբ տեղի է ունեցել սպանություն։
Դուք հասկանո՞ւմ եք, որ շատ դեպքերում, այս դեպքի մասին չեմ ուզում խոսել, քանի որ դեռ մանրամասներին չեմ տիրապետում, եթե պարզվի, որ մարդը տվյալ պահին ինքնապաշտպանությունից է գործել, թեպետ այնտեղ գործողությունների շարունակություն կա, որը, ամեն դեպքում, չեմ ուզում գնահատել, ապա, այո՛, նա պետք է ինքնապաշտպանվեր։ Բայց ինչպե՞ս կարելի է սպանության դեպքում ուղղակի ղժալ, ինչպե՞ս։
Ժողովո՛ւրդ, ե՞րբ եք դուք դադարել մարդկային տարրական ապրումակցում ունենալ։ Դուք հասկանո՞ւմ եք, որ սպանված մարդը ինչ-որ մեկի հայրն է, որդին, եղբայրը։ Ինչպե՞ս կարելի է այդպես վերաբերվել մարդկային կյանքերին ու ճակատագրերին։
Այնքա՜ն զայրացած եմ և այնքան եմ ափսոսում, որ այդ մարդկանց հետ… Չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվել։ Լավ, ավելի լավ է՝ շատ կոպիտ չասեմ։ Ուրեմն, մենք տանը մի հատ…»։
Տեսանյութը ստորև․


