«Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը CTRL Z հաղորդման ժամանակ հայտարարել է, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծվել է իրավիճակ, երբ կողմերից ոչ մեկը, իր գնահատմամբ, մեծ հաշվով զիջելու բան չունի։
Նրա խոսքով՝ խոսքը ոչ թե փոքր հարցերի մասին է, որոնք լուծվում են դելիմիտացիայի գործընթացում, այլ ընդհանուր առմամբ այն ստատուս քվոյի, որի հետ երկու կողմերն էլ համաձայն են։
Ռուբինյանը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության խորքային պատճառներին՝ առանձնացնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասում հայերն ու ադրբեջանցիները պատմականորեն բնակվել են խառը՝ նույն քաղաքներում ու տարածքներում։
Նրա օրինակով՝ Բաքվում հայեր են բնակվել, իսկ Երևանում՝ ադրբեջանցիներ ու հայեր, և, ըստ նրա, հենց այդ համատեղ բնակության հանգամանքն էլ հանգեցրել է քաղաքական հակամարտության։
Տեսանյութը ստորև․


