Երևանյան լճի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից մեկը դատարանի որոշմամբ վերցվել է տնային կալանքի
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է «Mercedes» մակնիշի «77 OQ 880» համարանիշի ավտոմեքենան վարել է Սպարտակ Գալստյանը, «Nissan»-ը վարել է Հովհաննես Ղազարյանը, մեկ այլ «Mercedes» վարել է Զաքար Մկրտչյանը, «Kia»-ն վարել է Դավիթ Հարությունյանը, ինչից հետո Ս. Գալստյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով այնուհետև «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել է Ասքանազ Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային։Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդն ու նրա ուղևոր Վարդիթեր Բեգլարյանը, ինչպես նաև Kia-ի ուղևոր Անի Համբարձումյանը մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ղազարյանն ու Ա. Հովհաննիսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ Ա. Հովհաննիսյանը գիտակցության չգալով մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչ Ա. Հարությունյանի որոշմամբ Ս. Գալստյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած), ինչի համար էլ քննիչը նոյեմբերի 25-ին նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի։
Դատավոր Արշակ Մաթևոսյան մը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշել է մերժել երկամսյա կալանքը, սակայն նրա նկատմամբ կիրառել է երկամսյա տնային կալանք և տնային կալանքի հետ համակցված նրա նկատմամբ կիրառվել է 5 միլիոն դրամ գրավ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ էր, ով Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից էր, խնամքին էլ ուներ անչափահաս երեխա։


