«Էլիզ Մելիքյանից ներողություն եմ ուզում խնդրել»․ Ռաֆիկ Համբարձումյան
Ռաֆիկ Համբարձումյանը՝ Haydalek-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ հրապարակայնորեն ներողություն է խնդրել Էլիզ Մելիքյանից, որը վերջերս հյուրընկալվել էր «Զավզակներ» հաղորդմանը։
Նա խոստովանել է, որ հաղորդումը դիտելուց հետո այնքան էլ գոհ չի մնացել իր հնչեցրած հարցերից և հասկացել է, որ դրանցից մի քանիսը կարող էին Էլիզի համար տհաճ լինել։
Haydalek-ի խոսքով՝ ինքը մշտապես փորձել է Էլիզին բացահայտել, դուրս բերել իր սովորական կերպարից, որպեսզի վերջինս ավելի անկեղծ ու ազատ ներկայանա, սակայն այդ ցանկության արդյունքում երբեմն հնչել են կծու, հնարավոր է՝ ոչ այնքան հաճելի հարցեր։
Նա նշել է, որ իր նպատակն ամենևին էլ Էլիզին անհարմար դրության մեջ դնելը չի եղել, պարզապես ցանկացել է, որ վերջինս ավելի բացվի և ցույց տա իր իրական կողմերը։
Haydalek-ը հույս է հայտնել, որ Էլիզը ճիշտ կհասկանա իրեն՝ ընդգծելով, որ իրենք շատ լավ հարաբերություններ ունեն, թեև այս թեմայով դեռ չեն խոսել։
Տեսանյութի ավարտին նա կրկին ներողություն է խնդրել՝ նշելով, որ հաղորդումը դիտելուց հետո իր հարցազրույցն իրեն այնքան էլ դուր չի եկել։
Տեսանյութը ստորև․


