ՍպորտՄամուլ

«Ուժ ու համբերություն քեզ»․ Արսեն Հարությունյանը աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին

Ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը լուսանկար է հրապարակել և կից գրառմամբ աջակցություն հայտնել ընկերոջը՝ Համբարձումյանին։

«Ես միշտ հեռու եմ եղել քաղաքականությունից, բայց ընկերոջ կողքին լինելը համարում եմ մարդկային և բարոյական պարտք»․ գրել է ըմբիշը՝ մաղթելով Համբարձումյանին ուժ, համբերություն և շուտափույթ ազատություն։

Նշենք, որ Արսեն Հարությունյանը ազատ ոճի ըմբիշ է, Եվրոպայի քառակի չեմպիոն և աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ տվել առաջին ատյանի դատարանի դատավճռին։ Արդյունքում՝ Համբարձումյանը պետք է կրի 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում։

Կիսվեք ձեր էջում