ՄամուլՏեսանյութ

Սյունիքում ճանապարհաշինարարները 24 ժամ աշխատանքի մեջ են, նույնիսկ մաքրող տեխնիկան է մնում ձնաբքի տակ (Տեսանյութ)

Սյունիքում ճանապարհաշինարարները 24 ժամ աշխատանքի մեջ են, նույնիսկ մաքրող տեխնիկան է մնում ձնաբքի տակ (Տեսանյութ)

ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումերը ուժեղացված ռեժիմով շարունակում են աշխատանքները

Եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված` Սյունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը շարունակում է շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնել մարզի ավտոճանապարհների անանցանելի և բարդ հատվածներում։

Ձնաբքի պայմաններում փրկարարները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել Հարժիս-Շինուհայր, Տաթև-Լծեն և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում։

Միայն Տաթև-Լծեն ավտաճանապարհին քարշակման միջոցով երթևեկելի հատված է դուրս բերվել 79 տրանսպորտային միջոց, որից 77-ը բեռնատար, 2-ը` մարդատար ավտոմեքենա։ Միաժամանակ 79 վարորդի և 6 ուղևորի ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Ճանապարահների անցանելիությունը ապահովելու, քաղաքացիներին օգնելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով աշխատանքները շարունակվում են։

Կիսվել էջում