Ազատ խոսքՄամուլ

Սեպտեմբերի 13-ին վերջնականապես կորցրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը․ Արմեն Մինասյան

Սեպտեմբերի 13-ին վերջնականապես կորցրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը․ Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամբողջ օրը հետևեցի սոցիալական հարթակներում (և այլուր) ծավալվող քննարկումներին, այդպես էլ չհանդիպեցի կարևոր արձանագրումների։

Իսկ կարևորն, ըստ իս, այն է, որ մենք 2022-ի սեպտեմբերի լույս 13-ին վերջնականապես կորցրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը։ Ըստ որում՝ անդառնալիորեն։

Այս հարցով որևէ մեկի հետ բանավեճի բռնվելու ցանկություն չունեմ, պարզապես վկայակոչեմ մի ակնառու փաստ. Ադրբեջանի (իբրև՝ էլի) կողմից հրետակոծության արդյունքում ոչնչացվել են ՀՀ սահմաններին տեղակայված բանակային ենթակառուցվածքները (թե ասա՝ միջանցք էիք ուզում, միջանցքը վերցնեիք, Արտանիշի ու Մարտունու զորամասերը ձեզ ի՞նչ էին խանգարում)։

sahman dirq

Ասել է թե՝ էս խեղճ ու կրակ ժողովուրդն այլևս պետք է ապավինի սյուզերենի հովանոցին, ու շատ շուտով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կտեղակայվեն արդեն ոչ-ՀՀ զինված ուժերը։ Այսինքն՝ ՀՀ-ն այլևս ՀՀ չի լինի և չի։

Մնում ա պատմության համար արձանագրենք, որ ՀՀ սուվերենության կորստի պրոցեսը սկսվել ա հեռավոր 2016-ին, երբ Երևանի կենտրոնում պետության դեմ ոտնձգություն կատարվեց, ու ամենակարևորը՝ ՀՀ քաղաքացին ոչ միայն չդատապարտեց սեփական պետության դեմ բռնությունը, այլև տեղ-տեղ հերոսացրեց ու նույնիսկ սատարեց արարքին։ բնականաբար, սատարողների ճնշող մեծամասնությունը «բոռում էին» Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը։

ՀՀ քաղաքացին չպաշտպանեց իր պետությունը, ու պրոցեսին զարկ տրվեց՝ 2018, 2020, 2022»։

Կիսվել էջում