ՄամուլՏեսանյութ

Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան

Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:

Ըստ Բաբաջանյանի, ԼՂ-ից Հայաստան վերադարձած այն 22 դավաճան պատգամավորները, որոնք ընտրեցին Սամվել Շահրամանյանին և ըստ էության դրանով հարուցեցին այն զարգացումները, որոնք վերջ դրեցին ԼՂ-ի գոյությանը, որոշել են Հայաստանում ստեղծել ԼՂ վտարանդի կառավարություն, ինչն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում:

«Սա կարող է Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ էսկալացիայի լեգիտիմ հիմք դառնալ:

Ես պատրաստվում եմ իրավական որոշակի գործընթացներ ավարտելուց հետո, անձնապես Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում ներկայացնել դատախազություն, պետական դավաճան լինելու խնդիրը իրավական ճանապարհով ապացուցելու համար։

Կրակի դադարեցման հայտարարության երկրորդ կետը՝ ԼՂ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ-ի դուրսբերման դրույթը հստակ է, որ ռուսների և ադրբեջանցիների հետ համաձայնեցված է տեղ գտել հայտարարության տեքստում:

Քաղաքական այդպիսի պատասխանատու հայտարարության հեղինակները, որոնք կարող էին Հայաստանին կրակի տալու նման կետ ներառել, որևէ դժվարություն չունեն Երևանում այսպիսի արկածախնդրությամբ զբաղվելու»,- ասել է Բաբաջանյանը:

Կիսվել էջում