Աշխարհ

Ռուսաստանը առայժմ զուսպ պատասխան է տալիս Ուկրաինայի հարձակումներին. Պուտին

Ռուսաստանը առայժմ զուսպ պատասխան է տալիս Ուկրաինայի հարձակումներին. Պուտին

Ռուսաստանը բավական զուսպ է արձագանքում Կիեւի ահաբեկչական գործողություններին, որոնց նպատակը քաղաքացիական ենթակառուցվածքները վնասելն է, սակայն արձագանքը այդպիսին կլինի առայժմ։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Վլադիմիր Պուտին

«Իրականացնելով որոշ ահաբեկչական գործողություններ եւ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներին վնասելու փորձեր, մենք իսկապես բավականին զուսպ ենք արձագանքում սրան, սակայն առայժմ»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է, որ վերջերս Ռուսաստանի զինված ուժերը մի քանի զգայուն հարված են հասցրել, որոնք պետք է դիտարկել որպես նախազգուշացում՝ եթե իրավիճակն այսպես զարգանա, պատասխանն ավելի լուրջ կլինի։

Կիսվել էջում