Մամուլ

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Սյունիքում են

Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Սյունիքում են

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։

«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։

rus xaxapahner 1

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։

Կիսվել նյութով