Մամուլ

Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին ռազմական օգնության հարցով. Ալեն Սիմոնյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բացի այդ, այս պահին նաև փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով, քանի որ պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ, քանի որ սա ՀԱՊԿ տարածք է նաև»,–ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյան

Հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանը մեզ պատերազմ է հայտարարել` Սիմոնյանը պատասխանեց` ոչ, նման բան ասել չի կարելի։ «Սկսենք նրանից, որ որևէ կրակոց և ընդհարում տեղի չի ունեցել, սակայն տարբեր տեղաշարժեր են տեղի ունեցել»,–ասաց Սիմոնյանը։

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է հունիսի 20-ին արտահերթ ընտրությունները չեղարկվեն` Սիմոնյանը պատասխանեց, որ այս պահին ընտրությունների վերաբերյալ հարց չի քննարկվում, քանի որ կա ավելի կարևոր հարց, որը լուծում է պահանջում։

Այսօր` ժամը 18։00-ին, ԱԺ–ում արտահերթ նիստ է նախատեսված, որի թեման ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն է լինելու։

Կիսվել էջում