Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 ավտոբուսն ու թիվ 4 տրոլեյբուսը․ կա 5 վիրավոր
Ճանապարհատրանսպորտային պատահար Ռուբինյանց փողոցում
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են։


