Աշխարհ

Ջրհորն ընկած 5-ամյա տղային փրկելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում

Ջրհորն ընկած 5-ամյա տղային փրկելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում

Մարոկկոյում փրկարարները մի քանի օր անընդմեջ փորձում են փրկել 32 մետրանոց նեղ ջրհորի մեջ ընկած տղային։ Նրանք 5-ամյա Ռայանի մոտ իջեցրել են թթվածնային դիմակ, ջուր, սնունդ, ինչպես նաև տեսախցիկ, որի շնորհիվ կարելի է հետևել փոքրիկի վիճակին։

Երեխային փրկելու համար էքսկավատորները ստիպված են եղել փորել հսկայական բլրի մի մասը, սակայն ամենադժվար մի քանի մետրը դեռ առջեւում է։

maroko jrhor

Սողանքի վտանգ կա, որոշ շերտեր ավազոտ են, մյուսները՝ քարքարոտ, և ցանկացած, նույնիսկ ամենափոքր սխալը կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների։

Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Դեպքի վայրում հերթապահում է ուղղաթիռը, որը տղային դուրս բերելուն պես, նրա կտեղափոխի հիվանդանոց։

Կիսվել էջում