Աշխարհ

Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը՝ վերակենդանացման բաժանմունքում է

Պուտինի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը՝ վերակենդանացման բաժանմունքում է

Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը հոսպիտալացվել է եվրոպական կլինիկաներից մեկում։ Այս մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Telegram-ի իր ալիքում։

Լրագրողի խոսքով՝ ինքը զրուցել է Չուբայսի կնոջ՝ Ավդոտյա Սմիրնովայի հետ, ով հայտնել է ՌԴ նախագահի նախկին հատուկ ներկայացուցչի անկայուն վիճակի մասին։ Նրա խոսքով՝ Անատոլի Չուբայսի ձեռքերն ու ոտքերը հանկարծակի սկսել են թուլանալ։

almati skoraya

«Ես հոսպիտալացվել եմ եվրոպական կլինիկաներից մեկում՝ Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ։ Վիճակս միջին ծանրության է, կայուն»,- Չուբայսի մեկնաբանությունը մեջբերում է Սոբչակը։

Հիշեցնենք, որ Անատոլի Չուբայսը մարտին հրաժարական էր տվել կայուն զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից եւ հեռացել է Ռուսաստանից:

Կիսվել նյութով