Աշխարհ

Պելեն կհուղարկավորվի աշխարհի ամենաբարձր գերեզմանատանը

Պելեն կհուղարկավորվի աշխարհի ամենաբարձր գերեզմանատանը

Լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի եռակի չեմպիոն Պելեն կհուղարկավորվի աշխարհի ամենաբարձր գերեզմանատանը՝ Memorial Necrópole Ecumênica-ում, հաղորդում է Bild-ը։

14-հարկանի գերեզմանատունը գտնվում է Պելեի հայրենի Սանթոսում։ Լեգենդար ֆուտբոլիստը ինքն էր ցանկություն հայտնել մահից հետո հուղարկավորվել Memorial Necrópole Ecumênica-ում։

pele gerezman

Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաբարձր գերեզմանատուն ընդգրկված Memorial Necrópole Ecumênica-ում կա 16 հազար գերեզման։

Նշենք, որ Բրազիլիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Վերջին հրաժեշտի արարողությունը Սանթոսում կմեկնարկի հունվարի 2-ին, հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։

Կիսվել նյութով