Աշխարհ

Իտալուհին պատահաբար այրել է 20.000 եվրո, որն ամուսինը թաքցրել էր բուխարու մեջ

Իտալուհին պատահաբար այրել է 20.000 եվրո, որն ամուսինը թաքցրել էր բուխարու մեջ

Հռոմում ամուսինները կորցրել են 20 հազար եվրոյի խնայողություն, քանի որ կինը սխալմամբ այրել է դրանք՝ չիմանալով, որ միջոցները թաքցված են բուխարիում, գրում է News.am-ը՝ հղում անելով Il Messaggero-ին:

Միջադեպը տեղի է ունեցել Մոնտեվերդե շրջանում գտնվող հռոմեական բնակարաններից մեկում։

Այսպիսով, մի տղամարդ, վախենալով ավազակներից, ամռանը 20 հազար եվրո արժողությամբ փոստային խնայողական պարտատոմսերը պահել է բուխարու ծխնելույզում, քանի որ ամուսինները այն չէին օգտագործում տաք եղանակին: Սակայն ձմռանը նա մոռացել է գումար փոխանցել եւ տեսել է, որ իր կինը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ բուխարի է վառել։

«Ես կարծում էի, որ դա ապահով վայր կլինի, որտեղ գողերը չեն էլ մտածի նայել: Կինս չգիտեր, որ ես գումարն այնտեղ եմ թաքցրել։ Երբ տեսա բոցը, քիչ էր մնում գիտակցությունս կորցնեի»,- ասել է տղամարդը:

Հնարավորություն կա, որ տղամարդը վերադարձնի իր միջոցները։ Այսպիսով, նրա եղբայրը, ով աշխատում է փոստային բաժանմունքում, ասել է, որ եթե պարտատոմսերի սերիայի համարը պահպանվի, ապա դրանք կարող են վերաթողարկվել։

Կիսվել նյութով