ՄամուլՔաղաքականություն

Պարգևատրություն Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 23-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին:

Նույն հանձնաժողովի փորձագետ Մարիա Վարդանյանը ԱԺ նախագահի կողմից պարգեւատրվել է Ազգային ժողովի պատվոգրով:

Հասարակական եւ քաղաքական կյանքում ունեցած մասնակցության համար ԱԺ պատվոգրով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից երիտասարդական խորհրդարանի անդամներ Վարդուհի Սարգսյանը, Դիանա Ղազարյանը, Կարեն Ամիրյանը, Ռուբեն Թովմասյանը, Հարություն Ազգալդյանը, Կառլեն Խաչատրյանը, Վահագն Վարագյանը, Գոհար Մկոյանը, Ավետիք Հարությունյանը, Մակար Եղիազարյանը,    Հայկ Դերձյանը, Լիլիթ Հարությունյանը, Հովսեփ Հովեյանը, Սմբատ Ղահրամանյանը, Գոհար Տեպոյանը, Աննա Մկրտչյանը, Արման Կարապետյանը, Գրիշա Ամիրխանյանը, Նաիրի Բալաբեկյանը, Խաչիկ Բեկյանը, Խաչատուր Մարգարյանը, Հայկ Սարգսյանը, Վարդան Սողոմոնյանը, Լուսինե Փիրոյանը, Րաֆֆի Քարամյանը, Հուրի Բաղդասարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը, Հովհաննես Թորոսյանը, Տիգրան Խաչիկյանը, Արտաշես Խալաթյանը, Աշոտ Ծորմուտյանը, Կարապետ Կոգարովը, Հասմիկ Հովակիմյանը, Յունոնա Մարտիրոսյանը, Տիգրան Նաղդալյանը, Հարություն Չոբանյանը, Վալյա Ստեփանյանը, Ազատուհի Սիմոնյանը, Սուրեն Վարոսյանը, Աննա Օհանյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

ԱԺ նախագահը պարգեւատրվածներին մաղթել է նորանոր հաջողություններ ուսման եւ աշխատանքի մեջ՝ հորդորելով սովորել, աշխատել, ծառայել  ի շահ հայրենիքի շենացման ու կայացման:

Կիսվել նյութով