Մամուլ

Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները ծնողներ են դարձել

Պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները ծնողներ են դարձել

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա զույգը ծնողներ են դարձել «Շենգավիթ» ԲԿ-ում հաճելի իրարանցում է՝ 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Դավթյանի եղբայրն է ծնվել․ Մոր խոսքերով իսկը Գարիկի փոքրությունն է, Գարիկի պես էլ լավ ու բարի մարդ է մեծանալու

Սա յուրահատուկ իրադարձություն է, քանի որ հերոոսի ծնողները՝ Գևորգ և Գոհար Դավթյանները, 24 տարի անց՝ 60 տարեկան հասակում, որոշեցին կրկին ծնողներ դառնալ և դիմելով «Շենգավիթ» ԲԿ-ի ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին( Dr. Anna Khachatryan/գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ), կատարեցին այդ երազանքը փոխնակ մոր օգնությամբ:

Փոքրիկին եղբոր անունով են անվանակոչել, հայրը պատմում է՝ այլ անուն էր ուզում տալ որդուն, բայց մայրը պնդել է՝ թող իրենց Գարիկը կրկին տանը լինի։

Ամուսինները հուզմունքը չեն կարողանում թաքցնել, մայրը պատմում է՝ բալիկի ծնունդից առաջ շատ անհանգիստ է եղել, հետո երազ է տեսել, ու հասկացել՝ վախենալ պետք չէ՝ Աստված ու հերոս Գարիկն այնպես կանեն, որ ամեն ինչ բարեհաջող կընթանա:

shengavit bk

Հայրիկի խոսքով՝ ամեն ջանք կներդնեն, որ նորածին որդին անհոգ մեծանա, Գևորգ Դավթյանը վստահեցնում է՝ փոքրիկն իրենց ընտանիքի հույսն ու հավատն է լինելու:

Տիկին Գոհարը չի թացնում՝ կարոտել է, երբ իրեն մայրիկ էր ասում որդին, փոքրիկ Գարիկը կօգնի նորից զգալ այդ բերկրանքը:

Վերջին 1,5 տարին կորցրած որդու կարոտից քուն չի ունեցել, այսուհետ պատրաստ է կրկին անքուն գիշերներ անցկացնել, միայն թե արդեն նորածին Գարիկի կողքին լինելու համար:

garik davtyan

Հասուն հղիությունից ծնված փոքրիկը ծնվել է 3,450 կգ․ քաշով և 51սմ․ հասակով, նրա ծնունդն ընդունել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալ, մանկաբարձական բաժնի ղեկավար Աշոտ Սիրունյանը: Հերոսի եղբայրն իրեն հրաշալի է զգում և պատրաստվում է տուն գնալ:

Ծնվելուց հետո փոքրիկ Գարիկը գտնվել է Նորածնային և անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում՝ ղեկավար Հակոբ Մելքումյանի և նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի հսկողության ներքո: Նազելի Սանոսյանը Գարիկի առաջին բժիշկն է, ինչպես նա է ասում՝ աչքերը բացել ու իրեն է տեսել:

Կլինիկայի ողջ բուժանձնակազմը յուրահատուկ պատասխանատվությամբ ու հուզմունքով են հոգ տանում փոքրիկի մասին։

Կիսվել նյութով