ՄամուլՏեսանյութՔաղաքականություն

Պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ․ Գագիկ Ծառուկյան․ «Հրապարակ»

Պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ․ Գագիկ Ծառուկյան

«Հրապարակ»-ի հետ հարցազրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2020թ․ հունիսի 5-ին կուսակցության քաղխորհրդի ընլայնված նիստի ժամանակ իր՝ կառավարության 100 տոկոս հրաժարականի հայտնի պահանջին և Հայաստանի համար բավականին տխուր հեռանկարի կանխատեսմանը, ինչպես նաև դրան հետևած քրեական հետապնդմանը, ասաց․

«Ես միշտ խոսել եմ իրականը, ինչ ես վերլուծում եմ, ինչ որ տեսնում եմ, ինչքան որ քաղաքականության մեջ կամ, նույն իրականությունը, ինչ որ տեսնում եմ, վերլուծում եմ, տեղյակ եմ պահում, ասում եմ։

Ես էս երկրում ապրում եմ, շփվում եմ բոլոր ոլորտների հետ, ժողովրդի հետ, հետևում եմ բանակցություններին, հանդիպումներին, սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակին, և իմ վերլուծությունը, որը ես անում եմ, ներկայացնում եմ, և դա իրական ա։

Մոտավորապես կլինի 20 տարի, որ քաղաքականության մեջ եմ, և չկա այնպիսի մի բան, որ ես ասած լինեմ, և դա իրականությանը չհմապատասխանի։ Իմ ցանկությունը՝ պետությունը հզոր լինի, տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը բարեկեցիկ լինի, որ իմ երեխաների ապագան էլ փայլուն լինի»։

Գագիկ Ծառուկյան

Պատասխանելով դիտարկմանը, որ թեև 2020թ․ ամռանը նման ազդակներ դեռ չկային, Ծառուկյանը նաև այս բնագավառում է վատ զարգացումներ սպասում, ԲՀԿ ղեկավարն ասաց․ «Խաղաղը ո՞րն ա, եթե դու նայում ես` Տավուշում պատերազմ ա լինում, գեներալ են խփում, և Թուրքիան արդեն գալիս ա զորավարժություններ Արցախում անցկացնի, հասկանալի ա, որ վերլուծություն ա պետք։

Եթե ես կարողանում եմ վերլուծել, ներկայացնել, որ մենք ունենք 3-4 ամիս ժամանակ, որ պետք է նախապատրաստվենք, բանակցենք, ու դրա փոխարեն ինձ ձերբակալում են, որ ես չխոսեմ, իրականությունը չասեմ, ու իրենք էլ քայլ չեն կատարում, պատերազմը սկսում ա, ասում են՝ սա անակնկալ էր։ Եթե ես կարողանում եմ վերլուծությամբ ներկայացնել, ասել, ուրեմն էս ամբողջ պետությունը, համակարգը չի՞ կարողանում նախապատրաստել իրա վերլուծությունները․․․․ ո՞նց ա լինելու, ես ասեմ՝ ձերբակալության օրն էլ հենց Անվտանգության շենքի մոտ էլ եմ ասել։

Անկախ ամեն ինչից, ես ինչ ասել եմ, ասում եմ, ասելու եմ՝ ոչ ձերբակալությունից եմ վախում, ոչ որևիցե բանից։ Ես էս երկրում ապրում եմ, իմ համար կարևորը իմ երկիրն ա, իմ ժողովուրդը, իմ պետության հզորությունը, և, ասենք թե՝ Անվտանգության ձերբակալման օրն էլ դատարան էլ չեմ գնացել, գիտեի՝ ձերբակալելու են, վճռի համար, գնացել, ասել եմ՝ դռները բացեք, եկել եմ։

Եվ եթե դուք ինձ ձերբակալելով խնդիր եք լուծելու, ոչ մի հարց էլ չի լուծվելու։ Ոչ ժողովրդի սոցիալական վիճակը, ոչ տնտեսական և ոչ էլ Արցախի հարցը։ Այլ պատասխան եք տալու ժողովրդի առաջ և Աստծո առաջ։ Ասել եմ և ասել  եմ՝ դռները բացեք»։

Գագիկ Ծառուկյան

Պատասխանելով դիտարկմանը, թե պատերազմից առաջ Ծառուկյանի խափանման միջոցը փոխվեց, իսկ դրա ընթացքում էլ տպավորություն էր, որ Փաշինյանը հրաժարվել է իր այդ գործելաոճից, հնարավո՞ր է վերսկսի այն, Գագիկ Ծառուկյանն ասում է․

«Դա ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող անեն, ես ինչ տեսնում եմ, ինչ մտածում եմ, նա էլ ասում եմ։ Իմ համար ամենակարևորը պետությունն է, տնտեսությունը, երկիրն ա, ժողովուրդը, ու ցանկացած քաղաքացի, ցանկացած մարդու կամ քաղաքական գործչի համար ամենակարևորը իր ժողովուրդն ա, իր պետությունը։ 

Պետության հզորացումը, որ միշտ հզոր պետության հետ են հաշվի նստում, և կայացած մարդու, հայրենասեր մարդու, տեսած մարդու ցանկությունն էն ա, որ ինքը հզոր երկրում ապրի։

Եվ ինչ հնարավորություն ունի, պետք է օգտագործի այդ պետությունը հզորացնելու, զարգացնելու, ժողովրդի վիճակը բարեկեցիկ դարձնելու։ Եվ անկախ ամեն ինչից՝ մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմություն չենք եղել, հետևողական կարգով Դուք հետևում եք, որ ամեն ինչ արել եմ, ներդրողներն էլ եմ բերել, շեյխեր էլ եմ բերել, մեծահարուստներ էլ եմ բերել, Իտալիայից էլ, Իսպանիայից էլ, Ֆրանսիայից, Եգիպտոսից էլ․․․ որ մարդիկ գան, փող դնեն, ծրագրեր իրականացնեն, ու լիարժեք կկարողանա պետությունը զարգանա»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով