ՄամուլՏեսանյութ

Երբ որ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք, կնստացնենք, խելքը գլուխը կգա․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Երբ որ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք, կնստացնենք, խելքը գլուխը կգա․ Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Երբ որ Անդրանիկ Քոչարյանին կբռնենք, կնստացնենք, խելքը գլուխը կգա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխող ուժի պատգմավորն ասում է, որ Բագրատյանը վտանգավոր հայտարարություններ է անում։

«Քոչարյան Անդոն մուտիլովկա է անում։ Վտանգավորը իրենք են»,- ասաց նա։

andranik qocharyan 1

Նշենք, որ նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր․  «Հրանտ Բագրատյանը շատ վտանգավոր հարցազրույցներ է տալիս՝ վտանգելով մեր երկրի անվտանգությունը։

Ամեն մի խոսքը վաղն օգտագործվելու է մեր երկրի դեմ։ Հրանտ Բագրատյանի համար մեկ վտանգավոր խոսքը՝ «Պաշտպանության բանակ գոյություն չի ունեցել»։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով