Մամուլ

«Պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին՝ ներս մտել». մանրամասներ Փաշինյանի սյունիքյան այցից

«Պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին՝ ներս մտել». մանրամասներ Փաշինյանի սյունիքյան այցից

Hraparak.am-ը գրում է․ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանց նախապես հայտարարելու, այսինքն՝ գաղտնի այցելեց Սյունիք։ Նշենք, որ Փաշինյանի վերջին այցելության ժամանակ սյունեցիները՝ իրենց համայնքապետերի գլխավորությամբ ճանապարհներ էին փակել, որպեսզի ժողվարչապետը չկարողանա մուտք գործել իրենց համայնքներ։ Սյունիքից քիչ առաջ մեզ մանրամասներ հայտնի դարձան նաև այս այցելությունից․ այս անգամ ևս աղուհացով կամ կարագ-մեղրով չեն դիմավորել։

Մենք գրել էինք, թե ինչ «ընդունելության» է Փաշինյանը արժանացել Շուռնուխում, մասնավորապես շուռնուխցիներին վրդովվեցրել է, որ Փաշինյանը գիշերով գյուղ է այցելել, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։

Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը  Շուռնուխում է։ Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի մի շարք խնդիրների շուրջ իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները նկատելով հավաքվող գյուղացիներին` քաղցրավենիքների տոպրակները ձեռքին, Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։

nikol pashinyan meqena

Շուռնուխցիները հայհոյել են վարչապետի շքախմբին վերջիններս մեծ արագությամբ մեքենաները քշել են ու հեռացել։

Մեզ նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը ցանկացել է հանդիպում ունենալ նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի հետ, սակայն ազատամարտիկ համայնքապետն ասել է, որ չի ցանկանում վարչապետին տեսնել։

Նշենք, որ մինչ Փաշինյանի՝ Շուռնուխ գնալը, մենք զրուցել էինք Արշակյանի հետ, և նա, լսելով, որ վարչապետն է ժամանում, բայց գաղտնի, զարյացած ասաց՝ «Բա վարչապե՞տն էլ գաղտնի կգա», ապա հավելեց՝ «թող գա, իր աչքերով տեսնի, որ հեռակա պատկերացումներ չկազմի, որ չասի անվտանգ է և այլն»։

Կիսվել նյութով