Մամուլ

Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. պապը, տատը, դուստրը, փեսան և 3 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց

Պայթյուն՝ Արագածոտնի մարզում. պապը, տատը, դուստրը, փեսան և 3 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի և բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Մախմուդովի գլխավորությամբ։

paytyun vararan

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետևանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետևանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը և թոռները՝ 6-ամյա Մանե Օ-ն, 7-ամյա Սևակ Օ-ն, 7-ամյա Կամո Ե-ն «դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվաքներ են ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ «Ծաղկահովիտ» և «Ապարան» բժշկական կենտրոնների բժիշկների օպերատիվ, ճիշտ ու սրտացավ աշխատանքների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։

Կիսվել էջում