Ազատ խոսք

«Պայթեց այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը». Բաբկեն Հարությունյան

«Պայթեց այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը՝ վատը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը։

«Նիկոլը բացահայտեց իր հակաՀԱՅ քաղաքականությունը:

Նիկոլը լայվով անհեթեթ համեմատություններով և զավեշտալի պատրվակներով ուզում է հիմնավորել «Հակոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից, իսկ «Հայ գրականություն», «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները` բուհերից հանելը:

Ասում է` ինչի՞ ենք տարանջատում եկեղեցու և հայոց պատմությունը իրարից, դե հայոց լեզուն էլ միացրեք հայ գրականությանը, հետո դա էլ միացրեք հայոց պատմությանը և դարձրեք մեկ առարկա` հայոց պատմություն, վերջում էլ հայոցը հանեք թող մնա պատմություն:

Նիկոլը խոսում է Օքսֆորդի համալսարանից, առաջադիմությունից` միաժամանակ ազգայինը համարելով հետադիմություն:

Այսօր Նիկոլը նաև շատերի համար բացահայտվեց` կրկնելով նախարար Արայիկի խոսքերը` հաստատեց, որ այդ ազգակործան և հակապետական ծրագրերի հետևում հենց ինքն է կանգնած:

Պայթեց նաև այն փուչիկը, թե Նիկոլը լավն է, իսկ թիմը` վատը: Վարչապետի մակարդակով բացահայտ վարվում է հակաՀԱՅ քաղաքականություն, և դրա համար նույնպես Նիկոլը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Կիսվել նյութով