ՄամուլՏեսանյութ

Եկեք իներցիաներից դուրս գանք. Փաշինյանը՝ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու մասին (Տեսանյութ)

Եկեք իներցիաներից դուրս գանք. Փաշինյանը՝ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու մասին։

«Հայ ժողովրդի պատմությունը բաղկացած է հայ եկեղեցու պատմությունից, հայոց պետականության պատմությունից, հայ մշակույթի պատմությունից, հայ գիտության պատմությունից, հայ քաղաքական մտքի պատմությունից, և այդպես շարունակ։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ խնդիր գնաց, որ Սովետական Միությունից եկած իներցիայով հոգևոր գրականությունը կամ եկեղեցու կողմից ստեղծված շատ արժեքավոր գրականությունը չի ներառվել գրականության դասագրքերում։

Մենք պետք է առաջ գնանք, պետք է մեր միասնական պատմությունն ունենանք։

Սա չի նշանակում, որ դպրոցներում պետք է մի հատ հայ գրականություն դասավանդվի մի հատ էլ Հայ առաքելական եկեղեցու պատմության կողմից ստեղված գրականություն, դա հնարավոր չէ, ճիշտ չէ։

Հիմա ի՞նչ, այս երկրում մի հատ էլ առանձին առարկա՞ մտցնենք՝ Առաջին հանրապետության պատմություն։ Մեր ազգային-ազատագրական պայքարը շատ դեպքերում խմբագրված է ներկայացվել, մի հատ էլ ազգային-ազատագրական պայքարի դասավանդո՞ւմ իրականացնենք։

Եկեք իներցիաներից դուրս գանք, ստեղծենք մեկ, միասնական, կուռ, ճշմարիտ պատմություն, որը մեր ժողովրդի ժամանակակից պետականության և ապագայի ողնաշարը կդառնա»։

Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում

Կիսվել նյութով