Մամուլ

Պայթեցրել են Սոթքի զորամասը

Պայթեցրել են Սոթքի զորամասը

Hraparak.am-ի փոխանցմամբ Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել է թշնամու կրակոցից: Նախնական տեղեկություններով` կան զոհեր և վիրավորներ: 

Սոթք

Հրետակոծության հետևանքով Սոթքի բնակչությունը տարհանվել է Վարդենիս:

Նշենք, որ գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել էին Սոթքի դպրոցը՝ հրետակոծելով այն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Կիսվել նյութով