Ազատ խոսքՄամուլ

«Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ». Ռուբեն Մելիքյան

«Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ». Ռուբեն Մելիքյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Գրառման մեջ ասվում է․

«Պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ

Հունվարի 28-ի բուռն իրադարձությունների իրավաչափությունը քննարկելու և անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով պահանջում եմ հանդիպում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի հետ։

Հանդիպման օրակարգում, ի թիվս այլոց, տեսնում եմ հետևյալ հարցերը.

1) ներդնել իրավակիրառական պրակտիկա՝ պետության անունից ներողություն խնդրելու բերման ենթարկվածներից, եթե նրանց նկատմամբ կասկածները չեն հաստատվում։ Հանրային գործիչների պարագայում ներողությունը ներկայացնել հրապարակավ։

2) իրականացնել ծառայողական քննություն հանրային գործիչներ Նարեկ Մալյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի և մյուսների նկատմամբ բացարձակ անհիմն կասկածով բերման ենթարկելու փաստի առթիվ՝ պարզելու և հանրությանը ներկայացնելու այն «կոպիտ սխալները», որոնց արդյունքում Ոստիկանությունը հիմնավոր է համարել նշված անձանց մոտ արգելված իրեր լինելու տեղեկատվությունը։

3) մշակել երաշխիքներ, որ իշխող քաղաքական ուժին քննադատող գործիչներին պարբերաբար անհիմն բերման ենթարկելու պրակտիկա չի արմատավորվելու։

Առաջարկում եմ իրավապաշտպաններին, այլ հանրային գործիչներին միանալ այս նախաձեռնությանը՝ ներկայացնելով սեփական օրակարգ կամ միանալով իմ ներկայացրածին»։

Կիսվել նյութով