Մամուլ

Սերժ Սարգսյանի մեղադրանքը հաստատվեց, գործն ուղարկվեց դատարան

Սերժ Սարգսյանի մեղադրանքը հաստատվեց, գործն ուղարկվեց դատարան։

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքը և մյուսների քրեական գործով մեղադրական եզրակացությունը. այն քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ըստ մեղադրանքի Սերգո Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` Սարգսյանը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Կիսվել նյութով