Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի. զրույց Սամվել Կարապետյանի հետ
Վախեցած մարդը չի կարող լիարժեք վերահսկել իր անվտանգությունը, և նույնը վերաբերում է նաև պետությանը։ Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ընթացքում հայտարարել է Սամվել Կարապետյան-ը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության հարցում ցանկացած աշխարհաքաղաքական ընտրություն պետք է հիմնված լինի բացառապես Հայաստանի շահերի վրա։
Կարապետյանի խոսքով՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները չեն ծառայելու Հայաստանի շահերին, ապա Հայաստանը միշտ ունի այլընտրանքային տարբերակներ։
«Ինձ համար հստակ է՝ մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց դա չի նշանակում բոլորի հետ երգել ու պարել՝ մարդկանց ցույց տալու համար, թե կարող ենք բեմում սրա կամ նրա հետ լինել։ Այդպիսի «պարերը» կարող են լուրջ վնաս հասցնել մեր ժողովրդին։ Մենք թույլ չենք տա, որ Զելենսկուն բերեն Հայաստան, և այստեղից հնչեն հայտարարություններ, որոնք կվնասեն մեր երկրին ու ժողովրդին։ Հայաստանը պետք է վարի ռացիոնալ և հայրենանվեր քաղաքականություն»,– նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում․


