Չնայած բաժանմանը՝ Դավիթ Աղաջանյանը դստեր կարևոր օրը նրա կողքին է
Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի դստեր կյանքում կարևոր ու հիշարժան փուլ է ավարտվել։
Փոքրիկն արդեն հրաժեշտ է տվել մանկապարտեզին և պատրաստվում է կյանքի նոր էտապին:
Չնայած այն հանգամանքին, որ սիրված զույգն այլևս միասին չէ, հայրիկը բաց չի թողել դստեր կյանքի այս կարևոր իրադարձությունը։
Դավիթ Աղաջանյանը ներկա է եղել ավարտական հանդեսին և սոցցանցերում ջերմ լուսանկար է հրապարակել փոքրիկի հետ:



