Մամուլ

Թեժ լեզվակռվից հետո 21-ամյա ֆուտբոլիստին սպանել են

Իտալիայի Նեապոլ քաղաքում 21-ամյա սիրողական ֆուտբոլիստ Լորենցո Սպասիանոն սպանվել է հրազենային կրակոցից՝ մինի-ֆուտբոլի խաղի ընթացքում կանոնների խախտման շուրջ ծագած թեժ վիճաբանությունից հետո։

Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Կրակոցներից հետո մարզիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ նա մահացել է ճանապարհին։

Քննության նախնական տվյալներով՝ սպանության պատճառը հին թշնամանքն էր, որը ծագել էր դեռևս մարտի վերջին՝ տեղի ֆուտբոլային խաղադաշտերից մեկում տեղի ունեցած միջադեպից հետո։

Սպանության կասկածանքով ձերբակալվել է 16-ամյա դեռահաս, որը նույն շրջանի բնակիչ է։ Ըստ տեղեկությունների՝ նրա ընտանիքը կապեր ունի նեապոլիտանական «Լո Ռուսո» կլանի հետ։

Հայտնի է նաև, որ դեռահասը նախկինում բազմիցս սպառնացել էր Սպասիանոյին, այդ թվում՝ մեսենջերներով ուղարկված հաղորդագրությունների միջոցով։

footbolist
Կիսվեք ձեր էջում