Մամուլ

Որ նախկին պաշտոնյաներն են այցելել Ազատության հրապարակ՝ Վանեցյանին ողջունելու

Որ նախկին պաշտոնյաներն են այցելել Ազատության հրապարակ՝ Վանեցյանին ողջունելու

Armtimes.com-ը գրում է․ Շուրջ 4 օր է, ինչ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Երևանի Ազատության հրապարակում նստացույց է իրականացնում:

Ի թիվս այլոց, նրան տեսակցության են այցելում և իրենց զորակցությունը հայտնում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Հատկանշական է, որ նրանց թվում այնպիսիք են, որոնք պաշտոնավարել են գործող իշխանության օրոք: Այսինքն՝ առաջարկը ստացել են գործող ՀՀ կառավարությունից: Ի դեպ, հիշեցնենք, որ Վանեցյանը ևս նրանց թվում է:

Այսպիսով՝ այս օրերին ակտիվորեն կրկին աչքի է ընկնում ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Վալերիյ Օսիպյանը: Նշենք, որ վերջինս ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018 թվականի մայիսի 10-ին, սակայն 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվեց այդ պաշտոնից: Նույն օրը երեկոյան նա նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, սակայն օրեր անց այդ պաշտոնից էլ ազատվեց:

hanrahavaq akcia

Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վերջինս նշել էր, թե՝ «լավ գիտենք՝ այս իշխանություններն ինչպես են եկել իշխանության», և այս հայտարարությունը Օսիպյանն անում է՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գործող իշխանության օրոք ինքն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ լինելու առաջարկը և արժանացել գեներալ-մայորի կոչման: Օսիպյանի այս հայտարարությունը թերևս լավագույնս բնութագրում են ՀՀ քաղաքացիները՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը սոցիալական ցանցերում:

Օրերս Վանեցյանին այցելության էր գնացել նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր 2018-ի մայիսի 17-ին, ազատվել՝ 2020-ի հունիսի 4-ին: Ազատության հրապարակում Անանյանը հստակեցրել էր՝ Վանեցյանն իր ընկերն է, ողջունելու է եկել:

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, որն այս պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 1 ամիս՝ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ևս այցելության էր գնացել նախկին գործընկերոջը: Համբարձումյանը նույնպես ընդդիմադիր դիրքերից է այսօր հանդես գալիս: 

Ուշագրավ է, որ երեկ Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը ևս հայտնվել էր հանրության և լրագրողների աչքի առաջ: Նա Սյունիքի մարզպետ նշանակվեց 2018 թվականի  հոկտեմբերի 16-ին, ազատվեց՝ 2020-ի դեկտեմբերի 1-ին:

ara ayvazyan hraparak

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե՝ «իշխանության ներկայացուցիչների մի մասը անլուրջ է խոսում» և նրանց գործողությունները որակեց ինքնավստահ, ինչը կարող է, ըստ Հունանյանի, կործանել Հայաստանը:

Վանեցյանի վերջին հյուրն էլ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանն էր: Նա արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնեց 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, ազատվեց՝ 2021-ի մայիսի 31-ին: Վերջինս ևս պատասխանել էր լրագրողների հարցերին, նշել, որ Վանեցյանն իր ընկերն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով