Մամուլ

Որքան ունեցվածք է հայտարարագրել Փաշինյանի ընտանիքը

Որքան ունեցվածք է հայտարարագրել Փաշինյանի ընտանիքը

Hraparak.am-ը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց 2019 թվականի հայտարարագրերը։ Մենք մաս առ մաս կներկայացնենք պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցներն ու գույքը, նախորդ տարի ձեռք բերած ունեցվածը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանկային հաշվին 2019 թվականի վերջում առկա է 3 մլն 332 հազար 423 դրամ և 316 դոլար, որպես կանխիկ դրամական միջոց հայտարարագրվել է 1800 դոլար և 790 հազար դրամ, որպես բանկային ավանդ Փաշինյանը հայտարարագրել է 4 մլն 550 հազար դրամ։

Որպես աշխատավարձ նախորդ տարի Փաշինյանը ստացել է 11 մլն 644 հազար, 725 դրամ, ևս 2 մլն 406 հազար 865 դրամ վարչապետը հայտարարագրել է, որպես գրականության արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար։

Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյան

Խոսքը հավանաբար վաճառված գրքերից ստացված հասույթի մասին է։ 4 մլն 550 հազար դրամ Փաշինյանը ստացել է գույքը օտարելու արդյունքում։

Նրա կին Աննա Հակոբյանը հայտարարագրել է 2 բնակարան Շենգավիթում, որից մեկը ձեռք է բերել գնման եղանակով, մյուսը՝ ստացել է, որպես ժառանգություն, 3 մեքենա, անհայտ ընկերությունում անհայտ չափի արժեթղթեր, որի միավորի գինը 25 հազար դրամ է։

Աննա Հակոբյանի բանկային հաշվին առկա է 904 հազար դրամ։ Աննա Հակոբյանի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց եկամուտները կազմել է 15 մլն 640 հազար դրամ։ 

Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին, աշխատելով «Դիջիթեյն ՍՊԸ»-ում, ստացել է 2 մլն 82 հազար դրամ։

Կիսվել նյութով