Շոու-բիզնես

«Որդիս եկավ լույս աշխարհ». ծնվել է Արամեի ու Աննայի երեխան

«Որդիս եկավ լույս աշխարհ, Աստված օրհնի բոլոր բալիկներին»․ ծնվել է Արամեի ու Աննա Թովմասյանի երեխան։

Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է երգիչ Արամեն, տեղեկացնելով իր երկրպագուներին և հետևորդներին, որ կրկին հնարավորություն ունեցավ զգալու հայր դառնալու բերկրանքը։

Հիշեցնենք՝ Արամեն և Աննան երեխայի սեռն իմանալուց, սկզբում շփոթմունքի մեջ էին հայտնվել, քանի որ նրանց տեղեկացրել էին, որ աղջիկ են ունենալու։ Սակայն ավելի ուշ պարզվեց, որ դա պարզապես ընկերների կողմից կազմակերպված կատակ էր։

Կիսվել նյութով