Մամուլ

Ով կփոխարինի Հակոբ Արշակյանին․ անունը հայտնի է․ ֆոտո

Ով կփոխարինի Հակոբ Արշակյանին․ անունը հայտնի է․ ֆոտո

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները որոշել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին վաղը նշանակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար:

Առավոտյան կառավարության նիստում Չոբանյանը կազատվի պաշտոնից ու կնշանակվի նախարար:

Հայկ Չոբանյան

Հիշեցնենք, որ այսօր ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական էր ներկայացրել: Մենք փորձում ենք կապ հաստատել Հայկ Չոբանյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանում:

Կիսվել նյութով