Աշխարհ

«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»․ Ալիև

«Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնել է Սյունիքի՝ «ադրբեջանական հող» լինելու մասին իր հայտարարությունը, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է խաղաղասիրության միակողմանի քարոզը:

«Այժմ Ադրբեջանի հին հողը՝ Զանգեզուրը, թուրքական աշխարհը միավորելու դեր է խաղալու: Քանի որ Զանգեզուրով անցնող տրանսպորտը, կապը, ենթակառուցվածքային նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,-ասել է Ալիևը:

zangezur

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Սյունիքի «միջանցքում»:

Կիսվել նյութով