ՄամուլՏեսանյութ

Ով է եղել «Համմերի» անորսալի վարորդը (Տեսանյութ)

Ով է եղել «Համմերի» անորսալի վարորդը (Տեսանյութ)

«Համմեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ է:

Արդեն մի քանի ժամ է, ինչ հանրության լայն շերտեր քննարկում են հարցը, թե ով է սպիտակ «Համմերի» վարորդը, որ մայրաքաղաքի մայթերով վարում է մեքենան, սակայն անորսալի է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրա անունը Գեղամ է, Արարատի մարզի Արարատ քաղաքից: Նա 25 տարեկան է: Այժմ վարորդի ծնողները ոստիկանությունում են, բացատրություն են տալիս, որ որդին առողջական խնդիրներ ունի, մեքենան տանից փախցրել է ու անկանոն վարում է:

Նշենք, որ ոստիկանները մեքենաներով փորձեցին փակել «Համմեր»-ի ճանապարհը, սակայն կարգազանց վարորդը չենթարկվեց ոստիկանների պահանջին և Կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի ենթարկեց ոստիկաններից մեկին։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով