Շոու-բիզնեսՏեսանյութ

Ովքեր են ներկա Իշխանություն ֆիլմի պրեմիերային (Տեսանյութ)

Ովքեր են ներկա Իշխանություն ֆիլմի պրեմիերային (Տեսանյութ)

Hraparak.am-ը գրում է․ «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հեղինակած «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը, հիշեցնենք, այս իշխանությունների և 2018 թվականին ապրիլյան իրադարձությունների շնորհիվ իշխանության գալու մասին է:

Պրեմիերային ներկա են հիմնականում նախկին իշխանության և ներկայիս ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Վանեցյանը և այլք:

levs davtyan

Պրեմիերայից առաջ Մհեր Մկրտչյանին հարցրինք` ներկա իշխանություններից ներկայացուցիչ կա՞: Մկրտչյանն ասաց, որ ինքը հրավեր չի ուղարկել: Հարցրինք` իրենց մասին չէ ֆիլմը, ինչո՞ւ չի հրավիրել, Մկրտչյանն ասաց. «Պարտավո՞ր էի»:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Share