Մամուլ

Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերեց 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդուն

Ոստիկանությունը կարճ ժամանակում հայտնաբերեց 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդուն

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ կարճ ժամանակում ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանի որոշմամբ ստեղծվում է օպերատիվ-հետախուզական խումբ, որի ղեկավար է նշանակվում ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգյանը:

Պարզվում է, որ քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի​ տեղեկություններով՝ պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:

Այդ փաստը ոստիկանություն հրավիրված երեխայի մայրը նույնպես հաստատել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակը խոստովանել է արարքը:

Կիսվել նյութով