Մահվան ելքով վրաերթ․ 54-ամյա հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում 35-ամյա Տիգրան Կ․-ն իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Սյուզաննա Ղ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


