Մամուլ

Ոստիկանապետը բանակցո՞ւմ է Փաշինյանի հետ

Ոստիկանապետը բանակցո՞ւմ է Փաշինյանի հետ

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, առաջարկել է աջակցել համաժողովրդական շարժմանը և պատրաստակամություն է հայտնել ոստիկանության ուժերը դնել Փաշինյանի տնօրինման տակ։

Հրապարակի աղբյուրի փոխանցմամբ՝ դրա դիմաց նա մի պայման է դրել՝ վերջնական իշխանափոխությունից հետո մնալ ոստիկանապետի պաշտոնում։

Մենք փորձեինք այս տեղեկությունը ճշտել ոստիկանության լրատվական վարչությունից, բայց վարչության պետ Աշոտ Ահարոնյանը միայն մի քանի անգամ կրկնեց հետևյալ անհեթեթ պատասխանը․ «Ես անհեթեթ հարցերի չեմ պատասխանում»։

Կիսվել էջում