Մամուլ

Ողբերգական վրաերթ Երևանում. օտարերկրացի հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 155/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

vraert 1 2
Կիսվեք ձեր էջում