«Երեխուս թողել եմ ավտոբուսի վերջում, որ գամ, վճարեմ»․ Վեճ քաղաքացու և ավտոբուսի հսկիչների միջև
24news.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է երթուղային ավտոբուսի հսկիչների և քաղաքացու միջև տեղի ունեցած թեժ վեճը:
Միջադեպի պատճառը ուղևորի կողմից ուղետոմս չստանալն է եղել։
Հսկիչները պնդել են, թե իրենց մեղքը չէ, որ քաղաքացին «անվճար է երթևեկում»։
Ուղևորը, սակայն, խիստ հակադարձել է՝ հերքելով անվճար երթևեկելու փաստը, և պատճառաբանել. «Երեխուս թողել եմ ավտոբուսի վերջում, որ գամ, վճարեմ»։
Տեսանյութը ստորև․


