Մամուլ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20-օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20-օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Shamhsyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի  քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:

Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից  ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն  է տեղափոխվել 20-օրական երեխա:

shtapognutyun masis

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի  գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել էջում