Աշխարհ

Մելիտոպոլն ու Խերսոնը գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ լիակատար վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Մելիտոպոլն ու Խերսոնը գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ լիակատար վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ

Մելիտոպոլն ու Խերսոնը գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ ՌԴ Զինված ուժերը արձանագրում են հումանիտար երթուղիներում իրավիճակի բոլոր փոփոխությունները։

rus zinvorner

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ այս քաղաքները գտնվում են մեր լիակատար վերահսկողության տակ, նրանց բնակչությունը շարունակում է ապրել խաղաղ կյանքով։ Ռուսաստանի Դաշնության կողմից նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով։

Այս բնակավայրերի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։

Կիսվել նյութով